Հասարակություն

«Ժողովուրդ». Ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ տեխանձնագիր

WRed 1 րոպե 508 դիտում
«Ժողովուրդ». Ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ տեխանձնագիր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ էլ տեխանձնագիր: Նրանց տրամադրվում է միայն ժամանակավոր ինչ-որ թուղթ, քանի որ Հայաստանում վերջացել է ավտոհամարանիշի հումքը՝ երկաթյա թիթեղը, ու տեխանձնագրի պլաստիկը:

Եվ ամենաուշագրավն այն է, որ ազգությամբ ղազախներն ու ռուսները, որոնք համարվում են ՀՀ-ից մեքենաների պոտենցիալ գնորդ, Վերին Լարսի անցակետում խնդիրներ են ունենում: Ու այս իրավիճա­կը խիստ զայրացրել է մեքենաների վաճառքով զբաղվող տնտեսվարողներին, որոնք այս ընթացքում մեծ դժ­վարությամբ են կարողանում իրենց մեքենաները վաճառել:

Ինչո՞ւ պատրաստ չենք նման հոսքի, չէ որ բոլորին էր հայտնի՝ մեքենաների մեծ հոսք է սպասվում մինչև 2020 թ. դեկտեմբերի վերջ: Այս խնդրի առնչությամբ «Ժո­ղովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ այս տարվա ներկրված տրանս­պորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են: Այսինքն՝ անպատրաստ են:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250