Հասարակություն

Վարորդներին հորդորում ենք դեռևս չշտապել 2020 թվականի կարմիր գծերի վճարման հարցում

WRed 1,830 դիտում
Վարորդներին հորդորում ենք դեռևս չշտապել 2020 թվականի կարմիր գծերի վճարման հարցում

Վերջին օրերին Auroranews խմբագրություն զանգահարում են բազմաթիվ վարորդներ և հետաքրքրվում՝ արդյո՞ք սպասվելիք փոփոխություն կա կարմիր գծերի վճարումների համակարգում: 

 

Վարորդները մտավախություն են հայտնում, որ եթե հիմա՝ 2019 թվականին,  վճարեն կարմիր գծանշումների համար սահմանված գումարը 2020 թվականին այն կարող է համարվել չվճարված։

 

Auroranews-ը կապ հաստատեց «Փարկինգ Սիթի Սերվիս» կազմակերպության հետ հասկանալու՝ արդյո՞ք կա որևէ փոխոխություն և ինպես են իրականացվելու 2020 թվականի կարմիր գծանշումների վճարումները: 

 

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր հարցերը կկարգավորվեն Երևանի ավագանու առաջիկա նիստից հետո: 

 

«Դժվար է հիմա կոնկրետ պատասխան տալը, 2020 թվականի կամիր գծանշումների վճարումների իրականացման կարգավորումը կհստակեցվի դեկտեմբերի 25-ին կայանալիք Երևանի ավագանու նիստից հետ։ Սակայն մենք հորդորում ենք վարորդներին, որ վարորդները 2020 թվականի  կարմիր գծանշումների համար վճարումներ չկատարեն, այլ սպասեն ավագանու նիստի որշմանը»,- ասաց աշխատակիցը։ 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250