Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի հետ

WRed 1,333 դիտում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

 

«Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին՝ Ալմաթիում, ընկերական խաղում ուժերը կչափի Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը տեղեկացնում է, որ Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաև Ուզբեկստանի հավաքականի հետ:

 

Մինչ այս թիմերը հանդիպել են երկու անգամ, և երկու հանդիպումներում էլ հաջողության են հասել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները (2:0, 3:1)»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250