Պատահարներ

Նուբարաշենում մեքենան կողաշրջվել է. տուժածներին քաղաքացիներն են դուրս բերել մեքենայից

WRed 503 դիտում
Նուբարաշենում մեքենան կողաշրջվել է. տուժածներին քաղաքացիներն են դուրս բերել մեքենայից

Հունվարի 31-ին, ժամը 15:47-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գերեզմանտան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250