Քաղաքականություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
WRed
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցում նրանք հայտնել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական կապերը զարգացնելու մասին իրենց պատրաստակամությունը:
Խոսելով ժողովրդավարական բարեփոխումներից՝ Շառլ Միշելը նշել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը: Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են նաև հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների մասին:
Հեռախոսազրույցի նախաձեռնությունը հայկական կողմինն է:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
WRed
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
WRed
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
WRed
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
WRed