Պատահարներ

Երթևեկությունը սահմանափակվել է. ջրագծի վթար Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին

WRed 1 րոպե 578 դիտում

Մարտի 2-ին` ժամը 15:30 դրությամբ, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար: Վթարի հետևանքով վնասվել է հիմնանորոգված ճանապարհի մի հատվածը:

 

Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգման աշխատանքներ‚ որոնց ավարտից հետո հնարավոր կլինի գնահատել ջրագծի վթարի հետևանքով ճանապարհին պատճառված վնասը:

Նշված հատվածում երթևեկությունն իրականցվում է որոշակի սահմանափակումներով։ Վթարի վայրում հերթապահություն են իրականացնում և երթևեկությունը կարգավորում են ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։ Դեպքի վայրում է գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը։ 

 

Տեսանյութը՝ Ando Ohanyan անունով օգտատիրոջ ՖԲ էջից: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250