Պատահարներ

Վթար Մուրացանի հոսպիտալի խաչմերուկում

WRed 1 րոպե 233 դիտում
Վթար Մուրացանի հոսպիտալի խաչմերուկում

Երեւանում, այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։50- սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 670 AO 61 համարանիշի, Honda Fit մակնիշի 10 PՏ 880 համարանիշի եւ Lada112 մակնիշի 36 NR 466 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ Haise-ն հաշվառված է Երեւանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250