Պատահարներ

«Չենք ուզում կորոնավիրուսով վարակվել». Լոնդոնում ծեծել են չինացի ուսանողին

WRed 1 րոպե 248 դիտում
«Չենք ուզում կորոնավիրուսով վարակվել». Լոնդոնում ծեծել են չինացի ուսանողին

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում սովորող չինացի ուսանողը պատմել է, թե փողոցի անցորդներն իրեն ինչպես են ծեծել` վանկարկելով, որ «չեն ուզում կորոնավիրուսով վարակվել»։ Ինչպես հայտնում է Sky News-ը 23-ամյա Ռոբին Ժենգի խոսքով՝ ինքը Լոնդոնի մարդաշատ հատվածներից մեկով անցնելիս է եղել, երբ անցորդներն ինչ-որ բան են ասել կորոնավիրուսի մասին: Դրանից հետո նրանցից մեկը հարձակվել է իր վրա:

«Երեք-չորս տղա ու աղջիկ միանգամից հարվածեցին դեմքիս»,-  պատմել է երիտասարդն ու հավելել՝ հարձակման հետևանքով ինքն այժմ վիրահատության կարիք ունի, քանի որ վնասվել է նրա աչքը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250