Պատահարներ

Քաղաքացին երեխաների ներկայությամբ քաղաքապետարանի դիմաց ուզում էր ինքնահրկիզվել

WRed 1 րոպե 398 դիտում
Քաղաքացին երեխաների ներկայությամբ քաղաքապետարանի դիմաց ուզում էր ինքնահրկիզվել

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձեց ինքնահրկիզման փորձ է արել: Տղամարդը շշով բենզինը լցրել է իր վրա, սակայն ոստիկանները կարողացել են կանխելհետագա զարգացումը եւ ձեռնաշղթաներ հագցնելով քաղաքացուն տեղափոխել ոստիկանության բաժին:

 

Տեղում հավաքված ոստիկանները նշել են, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս, կփորձեն ճշտել, թե ինչ հարցով էր եկել:

Տեղում հավաքվածները նշել են, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:

Այս վայրում բողոքի ակցիա իրականացնող տուրիստական միկրոավտոբուսի վարորդներից մեկի մեքենայով երեխաներին նույնպես տարան ոստիկանության բաժին՝ հոր մոտ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250