Պատահարներ

Ավտոտնակում hրդեհ է բռնկվել. դեպքի վայր են մեկնել փրկարարները

WRed 1 րոպե 159 դիտում
Ավտոտնակում hրդեհ է բռնկվել. դեպքի վայր են մեկնել փրկարարները

Մարտի 6-ին, ժամը 17:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ինֆեկցիոն» հիվանդանոցի ճանապարհին գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝18:30-ին: Այրվել է Պ. Սևակի փողոցի թիվ 47 շենքի մոտ գտնվող ավտոտնակի հատակից մոտ 2 քմ հատված, տանիքի և պատերի փայտե կառուցատարրերից՝ մոտ 4 քմ և մասամբ 2 փայտե դուռ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250