Պատահարներ

Արմավիրի Ջրառատ գյուղում ավտոմեքենա է այրվել

WRed 1 րոպե 117 դիտում
Արմավիրի Ջրառատ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 23:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրառատ գյուղի սկզբնամասում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում (սեփականատեր՝ Հայրապետ Զ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:40-ին, մարվել՝ 23:54-ին: Ավտոմեքենայի բեռնախցիկն ամբողջությամբ այրվել է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250