Պատահարներ

Մեքենան բախվել է շինության պատին. կա վիրավոր

WRed 1 րոպե 383 դիտում
Մեքենան բախվել է շինության պատին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի բնակիչ, 24-ամյա Հրայր Խ.-ն՝ Վարդաձոր գյուղի Ալաշկերտի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած ՎԱԶ-2114 մակնիշի 35 NX 203 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե սյանն ու այնուհետև շինության պատին: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հրայր Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250