Պատահարներ

Լևոն Արոնյանի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. վիճակը կայուն ծանր է. News. am

WRed 1 րոպե 461 դիտում
Լևոն Արոնյանի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. վիճակը կայուն ծանր է. News. am

Շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաուլիի վիճակը կայուն ծանր է, կենսական նշանակության օրգանները վնասված չեն: Այս մասին NEWS.am-ին ասաց  «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչը` նշելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Գիտակցությունը պարզ է, շնչառական ապարատ միացված չէ, կինը վերջույթների վնասվածքներով է տեղափոխվել բժշկական կենտրոն»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250