Պատահարներ

Գյումրիում քիչ առաջ 14-ամյա տղա է կախվել․ նա նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի թոռն է

WRed 1 րոպե 8,442 դիտում
Գյումրիում քիչ առաջ 14-ամյա տղա է կախվել․ նա նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի թոռն է

Քիչ առաջ Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում 14-ամյա տղա երեխա է կախվել։ Նա ինքնասպանություն է գործել պապի տանը, որտեղ ոչ մեկը չէր բնակվում։ Նրան կախված վիճակում հայտնաբերել է հայրը։ Այս մասին հայտում է  Aravot.am-ը։

 

Ըստ կայքի տեղեկությունների՝ նա Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք Գյումրու քաղաքապետարանում առևտրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Չիլինգարյանի թոռն է։

Տատիկն էլ ՝ Գոհար Չիլինգարյանը, Գյումրու թիվ 16 նախակրթարանի տնօրենն էր։

Անչափահաս տղայի ինքնասպանության մասին ստացած տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա ասել է, որ 2005 թվականին ծնված տղան հայտնաբերվել է կախված վիճակում Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները։
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250