Պատահարներ

Խոշոր վթար Լոռիում. բախվել են Opel-ն ու «ՊԱԶ»-ը. վերջինս շրջվել է. կա 19 վիրավոր

WRed 207 դիտում
Խոշոր վթար Լոռիում. բախվել են Opel-ն ու «ՊԱԶ»-ը. վերջինս շրջվել է. կա 19 վիրավոր

Լոռու մարզում, այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի եւ Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով «Պազ»-ը կողաշրջվել է. 19 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «ՊԱԶ»-ի մեջ եղել են Վանաձորում գործող կարի ֆաբրիկայի աշխատակիցները։

 

[e0cec9e1289d201b13b8d65df3cdcd36.jpg]

[d8db82a005bf4254b506bb63ecf8a13c.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250