Այլ

Ստամբուլում ախտահանել են հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

WRed 1 րոպե 221 դիտում
Ստամբուլում ախտահանել են հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, ախտահանման աշխատանքներ են իրականացվել Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ախտահանման աշխատանքներն իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի կողմից։

Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Էրոլ Չընարն այս կապակցությամբ նշել է, որ բազմաթիվ մեծահասակներ են այցելում եկեղեցի, որոնց համար իրենք շատ են անհանգստանում։ Չընարը հայտնել է, որ 4 ամիս անընդմեջ իրենք սեփական միջոցներով են ախտահանել եկեղեցին։


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250