Պատահարներ

Գյումրիում 14-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

WRed 1 րոպե 152 դիտում
Գյումրիում 14-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020 թվականի մարտի 17-ին` ժամը 19:10-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակարաններից մեկում կախվելու եղանակով 14-ամյա տղա է ինքնասպան եղել: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից նշված բնակարանում հայտնաբերվել է 2005 թվականին ծնված տղայի դիակը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում 14-ամյա տղայի դի է հայտնաբերվել։ Գրանցված դեպքը Tert.am-ի հարցին ի պատասխան հաստատել էր ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250