Պատահարներ

Զինծառայողի կողմից սպանված երիտասարդը ընտանիքի միակ արու զավակն էր․ մարնամասներ

WRed 1,035 դիտում
Զինծառայողի կողմից սպանված երիտասարդը ընտանիքի միակ արու զավակն էր․ մարնամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Տավուշի մարզում սպանություն է տեղի ունեցել, կան նաև վիրավորներ: Մահացածը Տավուշի մարզի Բերդ քաղաքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 23-ամյա Բորիս Ալիփյանն էր, իսկ վիրավորներն են՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 21-ամյա Սարգիս Բաբայանն ու Դավիթ Ծաղկյանը:  ArmDaily.am-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Արծվաբերդ գյուղում: Երիտասարդները գնացել են «ռազբորկա» անելու: Երկու կողմում էլ մեծ թվով երիտասարդներ են եղել, մասնակիցների թիվը չի սահմանափակվել 4-ով:: Սակայն վեճը վերածվել է քաշքշուկի և ավարտվել ծեծկռտուքով ու դանակահարությամբ:  

Մեր աղբյուր փոխանցմամբ մահացած երիտասարդը՝ Բորիս Ալիփյանը, կռվի անմիջական մասնակիցներից չի եղել ու որևէ կապ չի ունեցել թեմայի հետ, նրան ընկերներն են գնացել խնդրել, որ գնա իրենց հետ: Նա ամուսնացած չէր, բանակ չէր գնացել, քանի որ փոքր ժամանակ իր հետ դեպք էր տեղի ունեցել, որը վնասել էր առողջությանը: Համագյուղացիները նրան բնութագրում են որպես համեստ և հավասարակշռված երիտասարդ: 

Նշենք, որ Բորիսը ընտանիքի միակ տղան էր, նա ունի 2 քույր: 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել մի երիտասարդի, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250