Պատահարներ
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ «Կամազ»-ն ու «07»-ը. Shamshyan
WRed
1 րոպե
281 դիտում
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 160.8 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 61-ամյա Հովհաննես Հ-ի վարած «Կամազ» մակնիշի ՊՆ 3294 Տ համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Բորիս Ա-ի վարած Վազ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Բորիս Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վատ տեսանելիությունը. եղել է ուժեղ մառախուղ, և «Կամազ»-ի վարորդը, ով աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում, չի նկատել, թե ինչպես է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
WRed
1 րոպե
1,329
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
WRed
1 րոպե
1,798
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
WRed
5,526
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
WRed
47,679
Ավելին Պատահարներ բաժնից
Հրդեհից հետո «Կանազը» կվերակառուցվի. կպահպանվի՞ շենքի տեսքը
1 րոպե
270
ԱԹՍ-ները հարձակվել են Թուրքական նավթատար նավի վրա
1 րոպե
714
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
986
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
1,038