Պատահարներ

Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում տեղի է ունեցել մասնակի փլուզում. ԱԻՆ

WRed 1 րոպե 196 դիտում
Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում տեղի է ունեցել մասնակի փլուզում. ԱԻՆ

Մարտի 20-ին, ժամը 20:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում (ներկայումս բնակելի շինություն) տեղի է ունեցել մասնակի փլուզում, տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող շինության երկրորդ հարկի չբնակեցված հատվածի կիսաքանդ պատը և թափվել ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 1 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250