Պատահարներ

Ավտովթար Երևանում. բախվել են ՊՆ ծառայողի և «ՍԱՍ Գրուպ»-ի մասնաճյուղի ղեկավարի BMW-ները

WRed 294 դիտում
Ավտովթար Երևանում. բախվել են ՊՆ ծառայողի և «ՍԱՍ Գրուպ»-ի մասնաճյուղի ղեկավարի BMW-ները

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում, երեկ՝ ժամը 23:40-ի սահմաններում: Shamshyan.com-ի հաղորդմամբ Ազատամարտիկներ և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 61-ամյա Մարտին Պ.-ի վարած BMW մակնիշի 70 VP 770 և 27-ամյա Մարտուն Խ.-ի վարած BMW մակնիշի 36 QL 014 համարանիշի ավտոմեքենաները: 

 

[37fc842b1a1bba51f3161992e35516e3.jpg]

 


Վթարի հետևանքով վարորդներից Մարտուն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մարտին Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես օպերատոր, իսկ Մարտուն Խ.-ն՝ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում ՝ մասնաճյուղի ղեկավար: 
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250