Պատահարներ

Շիրակի մարզում մեղվի խայթոցից քաղաքացի է մահացել

WRed 1 րոպե 441 դիտում
Շիրակի մարզում մեղվի խայթոցից քաղաքացի է մահացել

Շիրակի մարզի Բագրավան գյուղում մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Բագրավանի գյուղապետ Արտյոմ Պետրոսյանը: 
«Երեկ բակում գործ անելիս է եղել, երբ մեղուն պարանոցի հատվածում, երակի վրա է խայթել: Ինքն էլ ալերգիկ էր, տանն  էլ դեղ է ունեցել, արագ զանգել են բուժքույրին, եկել է, սրսկել,  բայց չեն հասցրել, 15 րոպեում մահացել է»,- ասաց համայնքապետը: 
Նա հավելեց, որ մահացածը 54-ամյա տղամարդ էր, ամուսնացած էր, չափահաս երեխաներ ունի: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250