Հասարակություն
Դաժան ծեծի ենթարկված գյումրեցի 13 տարեկան երեխան հիվանդանոցից չի ուզում գնալ․ պատգամավոր
WRed
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ դաժան ծեծի ենթարկված գյումրեցի 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է դեպի լավը գնալ։
«Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է:
Հիվանդանոցից չի ուզում գնալ:
Կապը կշարունակենք պահպանել»,-գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 5-ին 28-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, մայրը մահացել է, իսկ աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ձերբակալված երկու եղբայրներից մեկին ազատ արձակեցին
Երկվորյակ եղբայրների հարազատները նամակ են գրել Հայաստանի պետական մարմիններին
1.0