Հասարակություն
Շուշան Փաշինյանին մեքենա վարել սովորեցնելու համար Աննա Հակոբյանը տուգանվել է․ գրառում
WRed
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ Նա մասնավորապես գրել է․
«Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։
Պարզվեց՝ դա օրենքի խախտում է եւ նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, եւ ցավում եմ իմ այդ չիմացության համար։
Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել եւ ինձ տուգանել 10 հազար դրամ։
Նաեւ սրա՛ համար ենք հեղափոխություն արել եւ այս փաստով եւս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։
Եւ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Իրան-Հայաստան համագործակցությունը դանդաղել է. Իրանի դեսպան
Եկեղեցու միջադեպից ժամեր անց ևս մեկ դպրոցական է ձերբակալվել․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձերբակալված երկու եղբայրներից մեկին ազատ արձակեցին
Երկվորյակ եղբայրների հարազատները նամակ են գրել Հայաստանի պետական մարմիններին
1.0