Հասարակություն

ՈՒՂԻՂ. Արտերկրում ծառայող հայ խաղաղապահների շրջանում վարակակիրներ չկան․ ՊՆ

WRed

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը կապ է հաստատել հումանիտար առաքելությունների ներկայացուցիչների հետ: Ուղիղ միացումը հեռարձակվել է խոսնակի ֆեյսբուքյան էջում:

 

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանի խոսքով՝ արտերկրում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ առաքելությունների մասնակցող խաղաղապահների շրջանում կորոնավիրուսի վարակակիրներ և նույնիսկ նրանց հետ շփվածներ չկան։ 
 

Նա նշում է, որ կապի մեջ է զորախմբերի հետ, և նույնիսկ որևէ կասկած չկա վարակման հարցերով։
 

Աֆղանստանում ծառայություն իրականացնող զորախմբի հրամանատարն էլ տեղեկացրեց, որ վարակից խուսափելու համար զորախմբերի բազաները մեկուսացված են, և քաղաքացիական բնակչության հետ որևէ շփում բացառված է։
 

Նրա խոսքով՝ զինծառայողներին էլ բաժանված են հիգիենայի միջոցներ՝ անհատական մակարդակում վարակից խուսափելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250