Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդևանյանը՝ Կարապետյանի տնային կալանքի մասին

Ofelya

Գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է.


«Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Պատկերացրեք՝ նախաքննության ավարտի պայմաններում դատարանը, ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց՝ թողնելով այն առաջիկա դատական նիստին:


Ի դեպ, նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը: Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է՝ շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է:


Չնայած այս ամենին, վստահ եղեք, իրավունքը պետք է գերակայի և կգերակայի։


Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,- գրել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250