Պատահարներ

Հրդեհ երևանյան բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

WRed 249 դիտում
Հրդեհ երևանյան բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 27-ին, ժամը 23:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 70/2 շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, նկատվում է ծուխ:
 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել:
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել՝ 00:25-ին: Այրվել են երկու բազկաթոռ, մեկ ներքնակ, երկտեղանի մահճակալ, վնասվել են հյուրասենյակի եւ ննջասենյակի պատուհանների ապակիները:
 

Պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250