Հասարակություն

Կուրթանցի Մեխակը շուտով նոր տուն կունենա․ գնորդն էլ կանի տան բացումը. NEWS

WRed
Կուրթանցի Մեխակը շուտով նոր տուն կունենա․ գնորդն էլ կանի տան բացումը. NEWS

Կուրթանցի Մեխակը շուտով նոր տուն կունենա։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մեխակը։ 

«Երեւի ուզում են ինձ տուն տալ։ Կանչեցին Երեւան, ես ու վարչական ղեկավարը գնացինք, կադաստրով շուռ տվին իմ վրա տունը, ով առել է այդ տունը նա էլ կգա բացումը կանի, նոր կմոտենանք տանը։ Հիմա դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Արդեն գուշակում եմ, որ իմ տունն է լինելու»,- պատմեց նա։ 

Մեխակը հայտնեց, որ տունը գտնվում է Կուրթան համայնքում. «Հեռվից տեսել եմ, ասում են՝ մինչեւ օգնողները չգան, բացումը չանեն, ոչ մի դեպքում տանը մոտենալ չի կարելի»։ 

Նա ասաց, որ շատ երջանիկ է իրեն զգում. «Չնայած, որ մինչեւ բանալիները ձեռքումս չլինեն, չեմ ուզում ոչինչ ասել»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250