Հասարակություն

Արցախում ապրանքատեսակների միջին գնի փոփոխություններ են գրանցվել

WRed
Արցախում ապրանքատեսակների միջին գնի փոփոխություններ են գրանցվել

Ստեփանակերտում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 5 գնաճ, 3 գնանկում: 

Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետները մանրամասնում են.

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ վարունգի համար՝34 դրամ կամ 8.9%, խնձոր 1 կգ՝ 33 դրամ կամ 7.1%, կարտոֆիլ 1կգ՝ 17 դրամ կամ 6.8%, կիտրոն 1 հատ՝ 17 դրամ կամ 5.7% և ձու 1 հատ ՝ 1 դրամ կամ 1.7% ապրանքատեսակների համար: 

Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ` 33 դրամ կամ 4.7%,սոխ 1կգ՝ 17 դրամ կամ 4.1%,և լոլիկ 1կգ՝ 17 դրամ կամ 2% ապրանքատեսակների համար: 

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «ադամաթուզ» և «հավի ձու» ապրանքային շուկաներում։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250