Հասարակություն

31 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ՝ Չարենցավանի դատարանի ծեծկռտուքի մասին

Mariam Z.
31 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ՝ Չարենցավանի դատարանի ծեծկռտուքի մասին

Ավելի վաղ հայտնել էինք` ապրիլի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։


Auroranews-ին ՆԳՆ-ից հայտնեցին. «Ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250