Քաղաքականություն

Մի՞թե սա ընտիր չէ. ՌԴ-ում միայն հայերին են թույլատրում բողոքել. Ալեքսանյան

Mariam Z.
Մի՞թե սա ընտիր չէ. ՌԴ-ում միայն հայերին են թույլատրում բողոքել. Ալեքսանյան

Ռուսաստանի հայերը շարունակում են մնալ միակ խումբը Ռուսաստանում, որին թույլատրված է միտինգներ ու հավաքներ անել ՌԴ տարածքում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ պատագամավոր Վահագան Ալեքսանյանը: 


«Իհարկե, միայն ՀՀ պաշտոնյաների այցերի օրերին ու նրանց դեմ, բայց ոչինչ չի փոխում, սա ֆանտաստիկ դրական վերաբերմունք է հայ համայնքի նկատմամբ, որի համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներից։ 


Անկեղծ, ընկերներ, պատկերացրեք, ուրիշ ՈՉ ՄԻ , բացարձակապես ՈՉ ՄԻ խմբի, ոչ մի հարցով, ոչ մեկի դեմ չի թույլատրվում, իսկ հայերին՝ Հայաստանի իշխանությունների դեմ՝ թույլատրվում է։ Մի՞թե սա ընտիր չէ, մի՞թե սա ընդգծված դրական վերաբերմունք չէ։ 


Էն ովքե՞ր էին ասում, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները էն մակարդակի վրա չեն, էս չեն, էն չեն»,- գրել է Ալեքսանյանը:


Հիշեցնենք`տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերում երևում է, որ Մոսկվայի հյուրանոցներից մեկում Նիկոլ Փաշինյանին դավաճան են անվանել։


«Պարոն Փաշինյան, դուք դավաճան եք»,-բացականչել է մի կին, երբ Փաշինյանը հյուրանոց է մտել։


Տարածվում է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ երևում է, որ արցախցի մի տղամարդ Փաշինյանին առաջարկում է լուսանկարվել իր երեխաների հետ։ Տղամարդու խոսքով՝ ցանկանում է, որ երեխաները Փաշինյանի հետ նկարվեն, որպեսզի իմանան, թե ով է հանձնել Ղարաբաղը։


«Ուզում եմ՝ երեխաներս Ձեզ հետ նկարվեն, պարոն Փաշինյան: Գիտեք՝ ինչի եմ ուզել, որ Ձեր հետ նկարվեն, որ իմանան` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել, եկեղեցին պառակտվել»,-ասել է արցախցի տղամարդը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250