Հասարակություն
Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցում
WRed
Երեւանի Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Այս լուրը NEWS.am-ի հաստատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Սոնա Մարտիրոսյանը հայտնեց, որ տարեցներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մյուսների վիճակը կայուն է:
Նա նշեց, որ եւս 3 հաստատված դեպք կա, սակայն ախտանիշներ չունենալու պատճառով մեկուսացված են տուն-ինտերնատում։
Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ դեռեւս ապրիլի 21-ից հաստատությունում ներս ու դուրս անելու հնարավորություն չի եղել. «Բժիշկները, խնամողները, բոլոր աշխատակիցներն աշխատում են հերթափոխով։ 14 օր մնում է մի խումբը, հետո՝ մյուս»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
WRed
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 231, մահվան՝ 3 նոր դեպք
WRed
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
WRed