Տարածաշրջանում միայն Հայաստանն է կասկածում համագործակցությանը․ Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԿԵ կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հիմքեր չկան։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի բոլոր հարևանները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրները, հետաքրքրված են ռուսական երկաթուղիներով, սակայն միայն Հայաստանը կասկածի տակ է դնում համագործակցության շարունակականությունը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի և Ղազախստանի բեռների տեղափոխումը Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի միջոցով շահավետ է բոլոր կողմերի համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի ապաշրջափակումը կարևոր է ողջ Հարավային Կովկասի համար, և առանց տրանսպորտային կապերի բացման խաղաղություն չի լինի։
Միևնույն ժամանակ, Օվերչուկը չի համաձայնել երկաթուղիների ցածր արագությունների վերաբերյալ պնդումների հետ՝ նշելով, որ 2008 թվականին միջին արագությունը եղել է 26.4 կմ/ժ, իսկ 2025 թվականին հասել է 42.3 կմ/ժ։
Նա հավելել է, որ Հայաստանի լեռնային պայմանները պահանջում են մեծ ներդրումներ, ինչը կարող է բերել սակագների աճի։