Հասարակություն

Արտակարգ դեպք. Կենդանաբանական այգու «Կակադուն» խանութում վաճառվում էր

WRed
Արտակարգ դեպք. Կենդանաբանական այգու «Կակադուն» խանութում վաճառվում էր

Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր են նախապատրաստվում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբան Նունե Սողոմոնյանի դիմումի փաստով։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 3-ից կենդանաբանական այգուց կորել է «Կակադու» տեսակի թութակը, որին մարտի 17-ին կենդանաբանական այգու աշխատակիցը նկատել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող կենդանիների խանութում՝ դրված վաճառքի։ 
Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները ժամանել են նշված խանութ, որտեղ վաճառողուհին հայտնել է, որ նշված թութակը 2019 թվականի դեկտեմբերին ինքը ձեռք է բերել իր ծանոթ, Երևանի բնակիչ Նարեկ Գ-ից։ 
Վերջինս հայտնաբերվել է ոստիկանների կողմից, և նա էլ, իր հերթին, հայտնել է, որ ինքը զբաղվում է կենդանիների վաճառքով և նշված թութակը գտել է։ 



 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250