Հասարակություն
Դոնալդ Թրամփը 3 ամսվա աշխատավարձը նվիրաբերել է դեղամիջոցի մշակմանը. COVID-19
WRed
Ըստ Worldometer-ի տվյալների՝ երկրում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1,645,094 դեպք, մահացել է 97,647 մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականի առաջին եռամսյակի իր աշխատավարձը՝ 100 հազար դոլար, փոխանցել է երկրի առողջապահության նախարարությանն ու սոցիալական ծառայություններին։ Միջոցները կուղղվեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի մշակմանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինենին։ Մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ Թրամփը 2019 թվականի չորրորդ եռամսյակի աշխատավարձը նվիրաբերել է կորոնավիրուսի դեմ պայքարին։ Նշենք, որ երեկ Թրամփը նահանգային իշխանություններին հորդորել էր անհապաղ բացել եկեղեցիները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
WRed
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
WRed
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
WRed
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
WRed