Պատահարներ

Ինչո՞ւ է հրաժարական տվել Արամուս համայնքի ղեկավարը

WRed 222 դիտում
Ինչո՞ւ է հրաժարական տվել Արամուս համայնքի ղեկավարը

Ինչպես արդեն հայտնել ենք, Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, հրաժարականի դիմում է ներկայացրել Արամուս համայնքի ավագանուն, ինչի հիման վրա ավագանու 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները:

 

ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր հրաժարականի դիմումին, Նիկողոսյանը նշել է, որ այն պայմանավորված է առողջական վիճակով. «Ես իմ սրտի մեջ արդեն շուրջ 12 տարի 4 հատ ստենտ եմ կրում, էլ առողջական վիճակ չկա, այլևս ի վիճակի չեմ»։

Նա նաև ավելացրել է, որ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր 2021թ-ի նոյեմբերին։

 

«Ես համայնքի ղեկավարի տեղակալին եմ հանձնել իմ պարտականությունները, մինչև մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի»։

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250