ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ժամանակ նոր հրթիռ է կիրառել. NYT
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության սկզբում, ըստ The New York Times-ի, առաջին անգամ կիրառել է կարճ հեռահարության նոր բալիստիկ հրթիռ՝ Precision Strike Missile (PrSM)։ Պարբերականի տվյալներով՝ այն օգտագործվել է երկրի հարավում գտնվող Լամարդ քաղաքում իրականացված հարվածների ընթացքում։
Թերթը, հղում անելով ռազմական փորձագետներին և տեղում արված տեսանյութերի ուսումնասիրությանը, նշում է, որ վերլուծվել են Լամարդում արձանագրված երկու հարվածի կադրերը, հարվածների հետևանքների լուսանկարներն ու տեսագրությունները։
Լրագրողների և սպառազինության ոլորտի մասնագետների համատեղ գնահատմամբ՝ պայթյունների բնույթը, կիրառված միջոցների առանձնահատկությունները և ավերածությունների պատկերը համապատասխանում են կարճ հեռահարության բալիստիկ հրթիռի կիրառմանը։
PrSM-ը, որը նաև հայտնի է որպես «Բարձր ճշգրտության հարվածային հրթիռ», նախատեսված է բարձր ճշգրտությամբ հեռահար թիրախներ խոցելու համար։ NYT-ը ենթադրում է, որ հենց այս համակարգն է կիրառվել նշված հարվածների ընթացքում։