Պատահարներ

Ուկրաինայի Լուցկ քաղաքում պատանդներ վերցրած անձը պահանջներ է ներկայացրել

WRed 180 դիտում
Ուկրաինայի Լուցկ քաղաքում պատանդներ վերցրած անձը պահանջներ է ներկայացրել

Ուկրաինայի Լուցկ քաղաքում 20 ուղևորով ավտոբուսը պատանդառած անձը սոցիալական ցանցերում իր պահանջներն է հրապարակել:

Նա պահանջում է, որպեսզի Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ ներքին գործերի նախարարության ղեկավար Արսեն Ավակովը, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԱԱԾ ղեկավարը, եկեղեցիների ղեկավարները տեսանյութ հրապարակեն, որում հայտարարեն, որ իրենք «օրենքով ահաբեկիչներ են»:

 

Եթե այդ պահանջը չբավարարվի, նա սպառնում է պատանդներով ավտոբուսը պայթեցնել, ինչպես նաև հեռակա կարգով պայթեցնել քաղաքի մեկ այլ վայրում տեղադրված ռումբը: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250