Պատահարներ

Ուկրաինայում ավտոբուսը պատանդ վերցրած հանցագործը ծագումով ՌԴ-ից է

WRed 247 դիտում
Ուկրաինայում ավտոբուսը պատանդ վերցրած հանցագործը ծագումով ՌԴ-ից է

Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշենկոն հայտարարել է, որ ավտոբուսը պատանդ վերցրած հանցագործը ծագումով Ռուսաստանից է: Նրա անունը Մաքսիմ Կրիվոշ է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուկրաինայի Լուցկ քաղաքում անհայտ անձը պատանդ է վերցրել մի ավտոբուս, որտեղ նախնական տվյալներով մոտ 20 մարդ կա։

Տղամարդը հայտարարել է, որ իր մոտ պայթուցիկ և այլ զենքեր կան։ Ավտոբուսի վարագույրները փակ են։ Որոշ տվյալներով՝ ևս մեկ պատանդներով ավտոբուս կա, սակայն այդ տեղեկությունը հաստատված չէ։ Հանցագործը որևէ հստակ պահանջ չի ներկայացնում, ոստիկանները նրա հետ բանակցություններ են վարում։

Գրավված ավտոբուսի սրահում մոտ 20 մարդ կա։ Հատուկ նշանակության զորքերը շղթայել են տարածքը, որտեղ գտնվում է ավտոբուսը։

Ավտոբուսի պատուհաններից մեկը կոտրված է, երբեմն կրակոցներ են լսվում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250