Քաղաքականություն

Ռուսաստանի ադրբեջանցիները սպառնալիքներ են ստացել հայերի վրա չհարձակվելու համար. Գերման Անանյանց

WRed 256 դիտում
Ռուսաստանի ադրբեջանցիները սպառնալիքներ են ստացել հայերի վրա չհարձակվելու համար. Գերման Անանյանց

Ռուսաստանի որոշ ադրբեջանցիներ ասում են, որ սպառնալիքներ են ստացել հայերի վրա հարձակվելուց հրաժարվելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

 

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ադրբեջանցիները նման սպառնալիքներ են ստացել Ադրբեջանի ղեկավարությունից: «Դա վկայում է հայերի վրա հարձակումների կազմակերպված բնույթի մասին: Հայերի վրա նոր հարձակումների, հակահայկական ակցիաների կամ էլ բիզնեսին ու առեւտրին խոչընդոտելու մասին որեւէ տեղեկություն չկա: Սակայն ակնհայտ է, որ մեզ մշտապես փորձում են ներքաշել ինչ-որ պրոցեսների մեջ: Այդ պատճառով մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին եւ վրժեխնդրության որեւէ ակտ չկատարել»,-ասաց նա:

 

Նշենք, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայից հետո տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ տեղի ունեցան:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250