Հասարակություն

Երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի եմ բախվել. վարչապետ

WRed 474 դիտում
Երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի եմ բախվել. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի է բախվել:

«Ինձ լուսանկարներ ուղարկեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում: Քանի որ այնպես էր ստացվել, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մի աշխատանքային քննարկման, ես հետաքրքրվեցի, թե ի՞նչն է պատճառը, որ օտարերկրացի ներուժ են ներգրավում, և պարզվեց, որ այն խնդիրը, որը արձանագրել ենք 2018 թվականին, երբ մի կողմից ունենք գործազրկության խնդիր, մյուս կողմից աշխատուժի խնդիր, այդ խնդիրը շարունակում է գոյություն ունենալ», - ասաց նա:

Վարչապետը նշեց, թե, մասնավորապես, «Տավուշ տեքստիլ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ երկու օրից Պառավաքարում նոր արտադրամաս է բացվելու՝ մոտավորապես 200 աշխատակցով և աշխատուժ ներգրավելու հետ կապված դրությունը այնքան էլ լավ չէ:

«Նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, որ ամեն աշխատատեղ պետք է շատ մեծ պահանջարկ ունենա, բայց ունենք այսպիսի խնդիր և սա ռազմավարական խնդիր է ու պետք է մտածենք, թե այս խնդիրը ինչպես ենք լուծում: Ես գիտեմ, որ հիմա այս խոսքից հետո կհնչեն բազմաթիվ փաստարկներ, այդ թվում, աշխատավարձի ցածր լինելու մասին, բայց ես չեմ կարծում, թե կա որևէ աշխատավարձ, որը ցածր է զրոյից», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ օտարերկրացիներն ասել են, որ աշխատում են օրը հինգ հազար դրամով, իսկ ընկերության ներկայացուցիչը ասել է, թե 8-10 հազար դրամով օրը տեղում աշխատուժ գտնել չեն կարողանում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250