Հասարակություն

Արցախում վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ

WRed
Արցախում վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ

Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության պարետի 2020թ. ապրիլի 13-ի որոշման պահանջները, ԱՀ արդարադատության նախարարի 2020թ. օգոստոսի 12-ի  հրամանի համաձայն` վերացվել են աշխատանքային ժամերի նկատմամբ սահմանափակումները ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տարածքային ստորաբաժանումներում (քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններ և նոտարական գրասենյակներ), ինչպես նաև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (կենտրոնական մարմին ու սպասարկման և գրանցման բաժին)։ Վերոնշյալ մարմիններն աշխատում են ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00-ն:

 

«Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ ԱՀ արդարադատության նախարարի վերոնշյալ հրամանի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները չեն իրականացնելու միայն հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցումը, բացառությամբ՝ բացօթյա հանդիսավոր պայմաններում ամուսնության պետական գրանցման»,- նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250