Պատահարներ

Շուրջ 20 մեքենայից կողային հայելիներ էր գողացել

WRed 135 դիտում
Շուրջ 20 մեքենայից կողային հայելիներ էր գողացել

Ոստիկանության Մարաշի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ գողություններ է անում:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո օգոստոսի 21-ին կասկածվողը Բեյրութի փողոցից, իր վարած «Շկոդա» մակնիշի տաքսի մեքենայով, բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Կասկածյալի մեքենայից հայտնաբերվել են մոտ 50 տարբեր մակնիշի մեքենաների կողային հայելիներ:

Պարզվել է, որ նա հուլիսից օգոստոս ամիսը Երեւանի տարբեր վարչական շրջաններում երկու տասնյակից ավելի մեքենաներից գողություններ է արել:

Գողոնն առգրավված է;

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250