Հասարակություն

Հատուկ կարանտինային պայմաններ Բաթումում չենք հայտարարելու. Գախարիա

WRed
Հատուկ կարանտինային պայմաններ Բաթումում չենք հայտարարելու.  Գախարիա

«Չնայած նրան, որ Բաթումում համավարակային իրավիճակը, կարծես թե, Վրաստանի մնացած շրջանների համեմատ ծանր է, մենք Բաթումում չենք նախատեսում ընդունել հատուկ կարանտինային պայմաններ, և քաղաքի փակման մասին խոսք չի գնում»,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, փոխանցում է 1Tv.ge-ն։

Նրա խոսքերով՝ այսօր Բաթումում կենտրոնացած են բավականին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հանգստանում են, և այստեղ անց են կացվում հետազոտություններ:

«Ինչպես գիտեք, Բաթումում արձանագրված դեպքերից 22-ը կապված է սննդի օբյեկտի հետ: Այսօր Բաթումում կենտրոնացած են բավականին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հանգստանում են, և այստեղ անց են կացվում հետազոտություններ»,- ասել է Գիորգի Գախարիան:

Այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 38 նոր դեպքերից 22-ը կապված է Բաթումի «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, 7 դեպքը կապված է արդեն գրանցված դեպքերի հետ, չորսը ներմուծված է, իսկ հինգի դեպքում վարակման աղբյուրն անհայտ է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250