Պատահարներ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդի դին դուրս են բերել փրկարարները

WRed
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդի դին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում Mitsubishi Lancer մակնիշի 57 VՍ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ներքին Չարբախից դեպի Մասիս տանող ճանապարհահատվածում՝ Նորաբաց գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր օդում առաջ ընթանալով, բախվել է քարե շինությանն ու գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250