Պատահարներ

Վրաց-հայկական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով Հնդկաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել

WRed
Վրաց-հայկական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով Հնդկաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները, անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ձերբակալել են Հնդկաստանի Հանրապետության 3 քաղաքացու: Այդ մասին հայտնում է aliq.ge-ն:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են Վրաստանի պետական սահմանը ապօրինի, խմբակային հատելու մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Հայաստանի Հանրապետությունից խմբակային ապօրինի կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը: Գործի առթիվ ընթանում է հետաքննություն: Հանցանքը ենթադրում է 4-5 տարի ազատազրկում:

ՆԳՆ տեղեկատվությամբ՝ 2020 թվականին Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու կամ հատելու փորձի համար տարբեր երկրների 92 քաղաքացի է պատասխանատվության ենթարկվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250