Պատահարներ

Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու երթուղայինների կանգառին

WRed
Opel-ը բախվել է էլեկտրասյանն ու երթուղայինների կանգառին

Այսօր, սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, այնուհետև՝ բախվել երկաթե էլեկտրասյանն, ու առաջ ընթանալով, բախվել և կոտրել է տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառը։

 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250