Պատահարներ
Իրանի արևմուտքում քլորով բալոն է պայթել. Նվազագույնը 230 մարդ թունավորվել է
WRed
Նվազագույնը 230 մարդ է թունավորվել Իրանի արևմուտքում քլորով բալոնի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով Mehr գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 120 տուժած բնակչի և նվազագույնը 106 հոսպիտալացվածի մասին:
«Բոլոր մարդկանց ընդհանուր վիճակը, բացի 6-ից, որոնք ասթմա ունեն, գնահատվում է բավարար, և 1 մարդ հոսպիտալացվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,- ասել է Իրանի վթարափրկրարական ծառայության ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ Իլամ նահանգի Զանջիր բնակելի կետում: ISNA-ի տվյալներով՝ բալոնները գտնվելիս են եղել բեռնատարի թափքում, դրանցից մեկը պայթել է փոխադրման ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
WRed
Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
WRed
ՀՐԱՏԱՊ. Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
WRed