Պատահարներ

Բեյրութ. Փրկարարները ցավով տեղեկացնում են՝ ողջ մարդու հայտնաբերելու հույս այլևս չկա

WRed 191 դիտում
Բեյրութ. Փրկարարները ցավով տեղեկացնում են՝ ողջ մարդու հայտնաբերելու հույս այլևս չկա

Բեյրութում վերջին երեք օրում 50 փրկարար և կամավոր, այդ թվում՝ մասնագետների մի խումբ Չիլիից, փորձում էր ողջ մնացածի գտնել փլակատակների տակ այն բանից հետո, երբ հատուկ սենսորների միջոցով մասնագետներն այդ տեղանքում շնչառության ու տաքության նշաններ էին արձանագրել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, մի շինության փլատակների տակ արդեն երրորդ օրը որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները հայտնել են, որ մոտ մեկ ամիս առաջ որոտացած աղետալի պայթյունից հետո այժմ այստեղ որևէ ողջ մարդու հայտնաբերելու հույս այլևս չկա:  «Մենք երբեք չեն դադարեցնի աշխատանքները, եթե անգամ մեկ տոկոս հավանականություն լինի: Մենք երբեք կանգ չենք առնի, մինչև աշխատանքները լիարժեք չկատարվեն»,- նշել է փրկարարական խմբի ղեկավար Ֆրանչեսկո Լերմանդան: 
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյուն էր որոտացել օգոստոսի 4-ին՝ նավահանգստում պահեստավորված ամոնիումի նիտրատի մեծ խմբաքանակի բռնկման պատճառով: Պայթյունի հետևանքով 190 մարդ է մահացել, հազարավորները՝ վիրավորվել, տասնյակ հազարավորները զրկվել են տանիքից: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250