Պատահարներ
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
WRed
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։25-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արթուր Ս.-ն իր վարած Toyota Camry մակնիշի 72 AS 722 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 292․5 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել մետաղե արգելապատնեշին։
Վթարի հետևանքով վարորդ Արթուր Ս․-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Մերուժ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները։
Ժամանած բժիշկներն արձանագրել են մահ, դեպքով զբաղվում է Սյունիքի մարզային քննչական վարչությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
WRed
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
WRed
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
WRed